Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել․ պաշտպաններ

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել։

Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով։ Ինչպես գրում է նրա պաշտպան Լուսինե Սահակյանը՝ առաջադրված մեղադրանքի համաձայն Վանեցյանը «նախնական համաձայնության գալով Աշոտ Արարատի Ավագյանի, Վահրամ Վաղինակի Բաղդասարյանի և Աշոտ Հրանտի Մինասյանի հետ, դիտավորությամբ ստեղծելով այլ պայմաններ՝ նախապատրաստել է պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում, որպիսի գործողություններն ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով»։

Ինչպես հայտնում են Վանեցյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, Վանեցյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքները։

«Կրկին համոզված ենք, որ ապօրինի քրեական հետապնդման շրջանակում Արթուր Վանեցյանին կալանավորու փորձերը դատապարտված են, իսկ դատարանը չի միանալու Հայաստանի խայտառակ կապիտուլյացիայի ակտին ու կանգնելու այն ստորագրողի կողքին»,- հայտարարում են պաշտպանները։

Արթուր Վանեցյանը ձերբակալվել է նոյեմբերի 14-ին։