Հաստատվել է կորոնավիրուսի 1 563 նոր դեպք, 38 մարդ մահացել է

Հայաստանում նոյեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 563 նոր դեպք, 1 969 մարդ առողջացել է: Մահացել է 38 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 635 է: Դրական է կատարված թեստերի 37,2 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 129 085
Առողջացածներ – 100 913
Փաստացի բուժվողներ -25 619
Ընդհանուր թեստեր – 494 568
Մահվան ելքեր – 2 040
Մահվան ելքեր այլ պատճառով – 513

Մեկնաբանել