Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» ճանաչման անհրաժեշտության մասին Սենատի ընդունած բանաձևի հարցով։ Այս մասին գրում է Տասսը։

Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից։

Բանաձևը Կառավարության համար խորհրդատվական բնույթ ունի։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ էլ Ֆրանսիային։