Հադրութի շրջանի կտորները փրկողները․ ֆոտոշարք

ՍիվիլՆեթի թիմն այցելել է Խծաբերդ գյուղ, որը Հադրութի շրջանից հայկական վերահսկողության տակ մնացած վերջին երկու գյուղերից մեկն է։ Այնտեղ ինքնապաշտպանական մարտեր են մղել մի քանի խմբեր և կարողացել են հետ մղել հակառակորդին՝ պահելով նաև Դիզափայտ լեռն ու Կատարո վանքը։ ՍիվիլՆեթի Անժելիկա Զաքարյանը և Լևոն Արշակյանը երկու օր անցկացրել են Հայկ Խանումյանի ջոկատի հետ՝ ծանոթանալով նրանց առօրյային։ Գյուղի հին թաղամասը ամբողջովին վնասվել է հակառակորդի հրետակոծության հետևանքով։