Հաստատվել է կորոնավիրուսի 356 նոր դեպք

Նոյեմբերի 29-ին Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման 1 098 թեստավորում, որից հաստատվել է հիվանդության 356 նոր դեպք, այսինքն՝ թեստավորվածների մոտ 32%-ը վարակված է եղել կորոնավիրուսով: Թվային տվյալները փոխանցել է առողջապահության նախարարությունը։ Ըստ աղբյուրի՝ ունենք 1 078 առողջացման դեպք և 22 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 542 է:

Նոյեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135 124 դեպք, որից 108 442-ը` առողջացած, 2 164-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23 976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 510 127 թեստավորում: