Նիկոլ Փաշինյանը ՍԴ նախագահի հետ քննարկել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները

Դեկտեմբերի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Արման Դիլանյանի հետ:

«Վարչապետը շնորհավորել է պարոն Դիլանյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրի իրավակարգում Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության, Բարձր դատարանի առաքելության իրականացման ու բնականոն գործունեության ապահովման գործում:

Վարչապետը խոսել է կառավարության կողմից դատաիրավական ոլորտում նախատեսվող բարեփոխումների մասին եւ նշել, որ կարևորում է նաև ՍԴ ներգրավվածությունն այդ գործընթացում` իր լիազորությունների շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում։

Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի նախագահ էր ընտրվել արցախյան պատերազմի օրերին։

Մեկնաբանել