Անհնազանդության ակցիաների ընթացքում 34 անձ է բերման ենթարկվել․ ոստիկանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա իրականացնող 34 անձ է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։

Ըստ ոստիկանության՝ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։