Ռազմագերիներ և անհետ կորածներ․ պայքար և սպասումներ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի թիմը վերջերս հայտնեց, որ տարբեր տեսանյութերից արդեն կարողացել են զատորոշել գրեթե 60 ռազմագերու, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ հայտնի չէ: Բացի այդ, առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի, նրանցից 4-ը կանայք են։ Ռազմագերիների հարազատները ամեն շաբաթ ցույցեր են իրականացնում իրավասու մարմինների շենքերի դիմաց։