Ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը․ Նիկոլ Փաշինյան

Ժողովուրդը պետք է իր ընտրությամբ որոշի, արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իմ կամքով և որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն․ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի փոփոխության մասին հարցին Փաշինյանը պատասխանել է․ «Հարցն այն չէ, թե վարչապետը հեռանա, թե չհեռանա, հարցն այն է, թե ո՞վ է որոշում, թե ով է Հայաստանի Հանրապետությունում վարչապետը: Ժողովուրդը պետք է իր ընտրությամբ որոշի, արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իմ կամքով և որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն»։

Պատաասխանատվություն ստանձնելու, ինչպես նաև «այլ ուղղություններով մեղադրանքներն ուղղելու» մասին հարցին ի պատասխան գործադիրի ղեկավարն ասել է․ «Շատ լավ, ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»:

Խոսելով նոր գերիների մասին և մեկնաբանելով իրավիճակը Հին Թաղերում և Խծաբերդում՝ Փաշինյանն ասել է, որ ունեցած տեղեկություններով՝ «նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

Մեկնաբանել