Ստացել եմ Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելու առաջարկ․ Գայանե Մելքոմ Մելքոմյան

Երևանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը Հայկ Մարությանից ստացել է քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելու առաջարկ՝ փոխարինելու Տիգրան Վիրաբյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ավագանու անդամը՝ հավելելով, որ առաջարկն ընդունել է և ավագանու առաջիկա նիստում այն կդրվի քննարկման։

«Ինչ վերաբերում է երեկվանից իմ անձի վերաբերյալ անանուն էջերով և անունավոր լրատվականներով շրջանառվող սուտ «բացահայտումներին», պարզ է, որ դրանց նպատակն ինձ վարկաբեկելն է․ մեկնաբանելու կարիք չեմ տեսնում»,- գրել է Գայանե Մելքոմ Մելքոմյանը։

Մեկնաբանել