Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենը Հայաստանում է

Հայաստան է ժամանել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։

«ԱԴԾ ղեկավարն արդեն ժամանել է Երևան, նրան դիմավորել է ԱԱԾ տնօրենը», – ասել են անվտանգության ծառայությունից:

Բորտնիկովը Երևանից մեկնելու է Բաքու:

Մեկնաբանել