Ջո Բայդենը և նոր հեռանկարները Մերձավոր Արևելքում

2017 թ․ հունիսին Կատարի նկատմամբ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և արաբական մի քանի այլ պետությունների հայտարարած շրջափակումը տարածաշրջանում նոր հակամարտության հիմք է դրել։ 

Առճակատման հիմնական պատճառը Կատարի աջակցությունն էր «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը, ինչը կենսական սպառնալիք էր համարվում նախևառաջ Սաուդյան Արաբիայի կողմից։ 

Սակայն ավելի քան երեք տարի տևած հակամարտության ընթացքում Կատարը կարողացավ հաջողությամբ դիմակայել հարևանների ճնշմանը՝ հենվելով առաջին հերթին Թուրքիայի աջակցության վրա։ Վերջին շրջանում Պարսից ծոցում ձևավորվել էին երկու հակամարտ խմբավորումներ՝ Թուրքիա–Կատար և Սաուդյան Արաբիա–ԱՄԷ։ 

Սակայն վերջին ամիսներին քայլեր են ձեռնարկվում թե՛ Սաուդյան Արաբիա–Կատար և թե՛ Սաուդյան Արաբիա–Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որի պատճառներից մեկը կարող է լինել 2021 թ․ հունվարի 20-ին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնող Բայդենի կողմից Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտումը։

«Խաչմերուկի» հերթական հաղորդման ընթացքում քաղաքագետ Բենիամին Պողոսյանը Մերձավոր Արևելքում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները քննարկում է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ։  

New perspectives in the Middle East: Will Saudi Arabia and Qatar improve their relations?

An embargo imposed on Qatar by Saudi Arabia, the United Arab Emirates, and other Arab countries during the summer of 2017 has triggered a new crisis in the region. The root cause of the embargo was Qatar’s support of the “Muslim Brotherhood,” an organization that Saudi Arabia considers an existential threat. However, Qatar successfully withstood the burden of the embargo over the past three years mainly due to the support of Turkey. This resulted in the creation of two opposing camps: Saudi Arabia – UAE and Qatar – Turkey. 

However, there is a growing likelihood of normalizing relations between these groups in recent months, likely due to new US President Joe Biden’s administration’s intention to normalize relations with Iran.

In the new episode of “Crossroad,” Benyamin Poghosyan discusses geopolitics in the Middle East with Arabic scholar Sargis Grigoryan.

Source: Ruptly