Ծիծեռնակաբերդում ևս շաբաթօրյակ կանցկացվի

Ապրիլի 14-ի համաքաղաքային շաբաթօրյակին ՀՀ սփյուռքի նախարարությունը շաբաթօրյակ կկազմակերպի Ծիծեռնակաբերդի բարձունքում (Անմար կրակին անմիջապես հաջորդող տարածքում), ուր 2009թ. հիմնվել է Սփյուռքի անունը կրող այգի: Այս մասին տեղեկացնում են նախարարության մամլո ծառայությունից:

«Մաքուր պահենք մեր քաղաքը», «Մաքրենք և համալրենք Սփյուռքի այգին» նշանաբաններով շաբաթօրյակին մասնակցելու է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության աշխատակազմը, «Իմ Հայաստան» փառատոնը նախապատրաստող աշխատանքային խումբը, «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները:

Մեկնաբանել