«1000 դրամների» հիմնադրամի ուղերձը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտնում է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի կողմից 800 հազար դոլար նվիրաբերության մասին։

«2020 թ.-ին մենք ապրեցինք մեր պատմության ամենադժվարին ժամանակներից մեկը: Մեր ընտանիքը ցանկանում է շնորհակալություն հայտնել և հարգել բոլոր նրանց, ովքեր պաշտպանեցին մեզ: Մենք խորապես ցավակցում ենք կյանքը հայրենիքի համար զոհաբերած հերոսների ընտանիքներին. մենք աղոթում ենք Ձեզ համար, աջակցում ու հարգում ենք Ձեզ: Ցանկանում ենք, որ վիրավորները շուտափույթ ապաքինվեն, իսկ անհայտ կորածները տուն վերադառնան: Մեր սրտերը մեր ազգի հետ են և նրանց, ովքեր ապահովում են հայրենիքի անվտանգությունը և արժանապատվությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել