Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին՝ հունվարի 1-ի դրությամբ

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքում գրառում է արել, որ հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին:

«Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս մարմիններից և աճյուններից վերցվել է 1441 նմուշ:

Հունվարի 1-ի դրությամբ մարմինների կամ աճյունների 871 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 436 մարմին: Վերջին 10 օրերին նույնականացվել է 66 մարմին:

Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մասնագետներն առանց հանգստի շարունակում են հետազոտությունները և նույնականացումները»,- գրել է Նիկողոսյանը։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել