Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նախարար Արա Այվազյանն այսօր՝ հունվարի 5-ին, աշխատանքային այցով կմեկնի Արցախ։

Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Արցախի ղեկավարության հետ:

Ի դեպ, հունվարի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից, իսկ մեկ այլ հրամանագրով Դավիթ Բաբայանը նշանակվել է նույն պաշտոնում՝ ազատվելով ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից:

Մեկնաբանել