ԵՄ-ն հաստատել է Moderna-ի պատվաստանյութը

Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է ամերիկյան բիոտեխնոլոգիական Moderna ընկերության պատվաստանյութը COVID-19-ի դեմ։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Moderna ընկերության համահիմնադիրներից է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը։

Պատվաստանյութը հաստատել է Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA), որը դեղամիջոցների հարցերով Եվրամիության տարածքում գլխավոր մարմինն է։