Քաղաքացիները փորձել են փակել օդանավակայանի ճանապարհը՝ խոչընդոտելու Փաշինյանի այցը Մոսկվա (լրացված)

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ազատ է արձակվել և դուրս եկել ոստիկանության կենտրոնական բաժնից:

***

Այսօր վաղ առավոտյան մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը՝ խոչընդոտելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքն օդանավակայան, ապա նաև թռիչքը Ռուսաստան, որտեղ նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ։

Ոստիկանությունը բերման է ենթարկել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին։

Կուսակցությունը ոստիկանության գործողությունները դիտարկում է որպես Փաշինյանի կողմից տրված ուղիղ հրահանգի իրագործում և պահանջում է րոպե առաջ ազատ արձակել բերման ենթարկված բոլոր անձանց։

Հունվարի 11-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Մոսկվայում անցկացվելու են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի՝ նախատեսվում է քննարկել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը։ Քննարկվելու է նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացմանը հարցերը։

Այսօր բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտյան փորձել են փակել Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը՝ խոչընդոտելու համար հանրության…

Posted by «Հայրենիք» Կուսակցություն on Sunday, January 10, 2021

Մեկնաբանել