Հաստատվել է կորոնավիրուսի 355 նոր դեպք, առողջացել է 729 մարդ

Հայաստանում հունվարի 10-ին կատարվել է 1 885 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 355 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի մոտ 18,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 729 մարդ։ Գրանցվել է մահվան 10 դեպք։

Հունվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162 131 դեպք, որոնցից 149 312-ը՝ առողջացած, 2 929-ը՝ մահվան ելքով:

Ընդհանուր առմամբ կատարվել է 608 905 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 58-րդ տեղը՝ 162 288 դեպքով։ Վրաստանը գտնվում է 43-րդ տեղում՝ 239 780 դեպքով, Ադրբեջանը 45-րդ տեղում է՝ 224 827 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 2 336 476 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 292 614 դեպքով։

Մեկնաբանել