Շիրակի նոր մարզպետ կնշանակվի առողջապահության նախկին փոխնախարարը

Հունվարի 21-ին Շիրակի մարզպետ կնշանակվի առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։ Հարցն ընդգրկված է կառավարության հերթական նիստի օրակարգում։

Հունվարի 15-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հրաժարական էր ներկայացրել՝ խոստանալով ավելի ուշ խոսել հրաժարականի հիմքերի մասին։

33-ամյա Հարությունյանը մասնագիտությամբ վիրաբույժ է: 2019 թվականի փետրվարից զբաղեցրել է առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնը, այնուհետեւ եղել է փոխնախարար: Այդ պաշտոնից ազատվել է 2019 թվականի հոկտեմբերի 15-ին:

Մեկնաբանել