ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը շեշտել է գերեվարված անձանց անվտանգ վերադարձի կարևորությունը

Հունվարի 21-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է վերլուծական կենտրոնների մասնագետների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների (որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի) հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդիրների կայուն ու համապարփակ կարգավորման հարցում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեսյբուքյան էջը։

Դեսպան Լին Թրեյսին շեշտել է նաև գերեվարված անձանց անվտանգ վերադարձի կարևորությունը։