Բալային համակարգի մեկ տարին․ ինչպիսին են արդյունքները

2020-ի հունվարի 1-ին ուժի մեջ մտավ ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը։ Վարորդին տարեկան տրվում է 9 միավոր, որոնք,  ըստ կատարած խախտումների, համապատասխանաբար նվազում են, իսկ մեկ տարվա ընթացքում միավորների զրոյանալու դեպքում վարորդը 6 ամսով զրկվում է մեքենա վարելու իրավունքից։ Նոր համակարգն արդեն մեկ տարի է՝ գործում է։ ՍիվիլՆեթը փորձել է պարզել, թե ինչպիսին են արդյունքները, ինչ բացթողումներ կան, և ինչ են մտածում վարորդները։