Լարսում 600 բեռնատար է կուտակվել, փակ ճանապարհներ կան նաև ՀՀ-ում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան նաև տարածքում կան։ Մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

«Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց»,- ասվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել