Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-5-ը աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ»,- ասվում է հաղորդագրությունում։