Իրանը ստիպված է ընդունել 3+3 ձևաչափը՝ նվազեցնելու Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցությունը

3+3 (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան) ձևաչափի նախաձեռնությունը Իրանի համար շահավետ չէ, սակայն Թեհրանը ստիպված՝ ընդունել է այն և փորձում է նվազեցնել Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցությունը. Սիվիլնեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի ղեկավար Փույա Հոսսեինին: Նրա համոզմամբ՝ Իրանը տարածաշրջանում աշխատելու է ապահովել ուժերի հարաբերակցություն, և այդ պարագայում Հայաստանն ու Իրանը, ելնելով իրենց շահերից, պետք է ավելի սերտ համագործակցեն: