Համահայկական հիմնադրամի գումարների ծախսի մասին հարցը տարօրինակ է. փոխվարչապետ

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց Համահայկական հիմնադրամի գումարների ծախսի մասին։ Գրիգորյանի խոսքով՝ հիմնադրամից բյուջե փոխանցված գումարների «նպատակներն ակնհայտ են»։ Նա աաջարկում է սպասել բյուջեի ծախսերի հաշվետվություններին, որտեղ այս հարցին անդրադարձ կլինի։