Հոգեվերլուծաբանների միջազգային համաժողով` Երևանում

Երեւանում այսօր՝ ապրիլի 13-ին, մեկնարկել է «Հասարակություն, ընտանիք, դեռահաս. արդիական խնդիրներ Հայաստանում և Սփյուռքում» խորագրով հոգեվերլուծաբանների միջազգային գիտագործնական համաժողովը: Այն կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության, Հայկական հոգեվերլուծական ընկերության, Երևանի պետական, Հայ-ռուսական, Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանների հոգեբանության ամբիոնների համատեղ ջանքերով: Ինչպես տեղեկացնում են նախարարության մամլո ծառայությունից, համաժողովին զեկույցներով հանդես են եկել Ասպետ Արիյանը (Արգենտինա), Իրեն Նիգոլյանը (Շվեյցարիա), Ա.Նուռմուխամետովան (Ռուսաստանի Դաշնություն), Հերոլդ Ալեքսանյանը (Ֆրանսիա) և այլք:

Համաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը:

Մեկնաբանել