ՀՀ նախագահն ընդունել է Բելառուսի արտգործնախարարին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից,

Սերժ Սարգսյանը և Մարտինովը համակարծիք են եղել, որ կա հայ-բելառուսական բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու երկկողմ ցանկություն և հատկապես տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտություն: Զրուցակիցները հեռանկարային են համարել մեքենաշինության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, գիտության և կրթության, ինչպես նաև ատոմային էներգետիկայի բնագավառում փորձի փոխանակումն ու համագործակցության զարգացումը:

Ընդգծելով, որ որպես դաշնակից երկրներ Հայաստանը և Բելառուսը նաև ՀԱՊԿ ակտիվ մասնակիցներ են, ՀՀ նախագահը և Բելառուսի արտգործնախարարը կարևորել են միջազգային կառույցների շրջանակներում ևս փոխշահավետ համագործակցությունը:

Մեկնաբանել