Երբ կրթությունը դնում ենք քաղաքական փոթորիկների մեջ, այն կործանվում է

«Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի հետ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է կրթության զարգացման մասին։ «Եթե նախկինում կրթության զարգացումը դիտում էինք ազգանպաստ, կարևոր քայլ, այս պահին այն դիտում ենք որպես փրկագործություն»,- ասում է Փախչանյանը։ Նա չափազանց կարևորում է կրթության ապաքաղաքականացումը․ «Երբ կրթությունը դնում ենք քաղաքական փոթորիկների մեջ, այն կործանվում է»։ Արամ Փախչանյանի համոզմամբ՝ կրթական բարեփոխումներին դիմադրում է առաջին հերթին ԿԳՄՍՆ-ը՝ ձգտելով պահպանել ստատուս քվոն։

00:00 «Այբ» հիմնադրամի և ԿԳՄՍ նախկին նախարարի միջև իրավական գործընթացի մասին, որի արդյունքում կրթական ծրագիր է կասեցվել

5:11 Ի՞նչ սովորեցրեց պատերազմը․ կրթությունն այսօր փրկագործություն է

7:28 Կրթության ապաքաղաքականացման մասին

12:31 Համակարգի ներսում բարեփոխումների հանդեպ դիմադրության մասին

15:17 Թելադրանքի մտածողության վնասակարության մասին․ պետք է սովորեցնել մտածել

16:20 Ինչպես մասնավոր դպրոցների լավագույն փորձը ներդնել հանրակրթական դպրոցներում

20:36 Կրթության էստոնական մոդելը յուրացնելու մասին

22:15 Առցանց գործիքները ինչպե՞ս են փոխելու կրթությունը․ համահայկական կրթական ցանց ստեղծելու մասին

27:07 Ինչպե՞ս են փոխվում երեխաների կողմից տեղեկատվության ստացման ձևերը ժամանակի հետ։ Խաղերի ու իրականության սահմանի վերացման մասին

Մեկնաբանել