ebay-ի շահույթն աճել է 20%-ով

Հաշվետու ժամանակահատվածում ընկերության հասույթը կազմել է 29%՝ մինչև $3,28 մլրդ՝ գերազանցելով՝ ամերիկյան MarketWatch գործակալության փորձագետների ավելի վաղ կանխատեսած $3,15 մլրդ ցուցանիշը։

«Մենք տարին հաջող ենք մեկնարկել՝ ակտիվորեն զարգացնելով բիզնեսը նաև Marketplaces-ի, PayPal-ի և GSI-ի ուղղությամբ»։

Նշված ժամանակահատվածում ebay-ին պատականող PayPal վճարային համակարգի հասույթն աճել է 32%-ով՝ մինչև $1,3 մլրդ։ Մարտի վերջի դրությամբ համակարգի օգտատերերի թիվը գերազանցում է 109 մլն-ը։

Ebay կորպորացիան ստեղծվել է 1995թ. և ԱՄՆ-ի ինտերնետային ամենաթանկ ընկերություններից մեկն է. շուկայական կապիտալիզացիան գնահատվում է $46,3 մլրդ ։

Մեկնաբանել