Բրյուսովի մի խումբ ուսանողների ընդունել է վարչապետը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ուսանողներին ասել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարը գործել է ՀՀ օրենսդրության շրջանակում և այժմ փորձ է արվում այս հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա:

Բացի այդ, վարչապետը հավաստիացրել է, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ միավորելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերն անհեթեթություն են:

Ուսանողներն իրենց հերթին նշել են, որ լեզվաբանական համալսարանի ռեկտորի հարցում անձի խնդիր չեն տեսնում, այլ ցանկանում են տեղյակ լինել իրենց բուհին առնչվող բոլոր հարցերին:

Վերջիններիս խնդրանքով ՀՀ կրթության և գիտության նախարարը կհանդիպի համալսարանի ուսանողներին և կպատասխանի նրանց հուզող բոլոր հարցերին:

Մեկնաբանել