Եգիպտոսը Իսրայելին գազ չի մատակարարի

Իսրայելը սպառվող գազի 40%-ը ներկրում է Եգիպտոսից։ Այն հիմնականում օգտագործվում է էլեկտաէներգիայի արտադրության մեջ։ Իսրայելի իշխանությունները հերքում են եգիպտական գազի դիամց 4 ամիս չվճարելու մասին մեղադրանքները։

2011-ի փետրվարից՝ Հոսնի Մուբարաքի իշխանությունից հեռանալուց հետո Եգիպտոս-Իսրայել գազամուղը պայթեցվել է 14 անգամ։

Գազամատակարարման դադարեցման մասին վերջնական որոշումը պետք է կայացնի Եգիպտոսի ռազմական խորհուրդը։

Ավելի վաղ գազամատակարարումն իրականացնող եգիպտական ընկերությունը Եգիպտոսի կառավարության դեմ դատական հայց էր ներկայացրել՝ պայթյունների հետևանքներով կրած վնասերի փոխհատուցման պահանջով։

Իսրայելի ֆինանսների նախարար Յուվալ Շեյնցը հայտարարել է, որ Եգիպտոսի որոշումը հարցականի տակ է դնում երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրերի ճակատագիրը։

BBC-ի հաղորդմամբ՝ Իսրայելի հետ գազային պայմանագիրը շատ եգիպտացիների դժգոհության պատաճառ է դարձել՝ պայմանավորված վաճառվող գազի զգալի ցածր գնով։

Եգիպտական կողմը պայմանագրի դադերցումը հիմնավորում է Իսրայելի կողմից դրա պայմանների խախտմամբ, իսկ գազի գնորդ՝ իսրայելական Ampal-ը, Կահիրեի այս քայլն անօրինական է որակել։

Մեկնաբանել