Պետպարտքի եվրոպական ռեկորդ

Վատագույն ցուցանիշն արձանագրել է Հունաստանը, որի պետապարտքը կազմում է ՀՆԱ-ի 165,3%։ 2011թ. Հունաստանի բյուջեի պակասուրդը, ըստ նախնական հաշվարակների, կազմել է 9,1%։

Հունաստանի, Իռլանադիայի և Պորտուգալիայի իրավիճակը վատթարացոնւմ է իրադրությունը ամբողջ եվրոգոտում։ Երեք առավել խնդրահարույց երկրները պետք է ստանան Եվրամիության կողմից իրենց համար նախատեսված €386 մլրդ-ի մեծ մասը։ Այս գումարի մի մասը պետք է հատկացնեն նաև ֆինանսական ծանր դրության մեջ գտնվող մյուս երկրները՝ այդ թվում՝ Իտալիան և Իսպանիան։

Պետպարտքի ամենացածր ցուցանիշներն արձանագրվել արևելաեվրոպական երկրներում՝ ի տարբերություն հարավեվրոպական երկրների։ Այսպես նվազագույն ցուցանիշն արձանագրել է Էստոնիան՝ ՀՆԱ-ի 6%, ԵՄ-ի խոշորգաույնյն տնտեսության՝ Գերմանիայի պետապարտքը կազմել է81,2% է։

Վերջին շրջանում եվրոգոտու երկրները առավելագույն ջանքեր են գործադրում պետպարտքերի կրճատման ուղղղությամբ՝ առաջին հերթին խնայողության միջոցառումների միջոցով։ Սակայն այս միջոցառումների հակառակ կողմը համընդհանուր ռեցեսիան է եվրոպական երկրներում, որի հետևանքով բյուջների եկամուտները նվզաում են։

Մեկնաբանել