Եվրասիական երիտասարդական խորհրդարան

Ըստ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, որը ներկա է եղել շինաշխատանքների բացման արարողությանը, 2010 ՄՎՏ հզորությամբ Նեսկրայի հէկ-ը երկրի երկորդ խոշոր հէկը կլինի Ինգուրիի հէկից հետո, որը էլեկտաէներգիայով է ապահովում Վրաստանին և Աբխազիային, հաղորդում է «Նովոստի գրուզիան»։ Նեսկրայի շինաշխատանքներն ընթանում են չինացի էներգետիկների հետ համատեղ։ Սաակաշվիլիի խոսքով՝ Նեսկրայի շնորհիվ ներկայում Վրաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կկրկնապատկվի։ «Եթե չլիներ Վարդերի հեղափոխությոունը, մենք նստած կլինեինք մթության մեջ։ Վրաստանի նախահեղափոխական կառավարությունը խաբեբաների մեծ կորպորցիա էր», -ասել է Սաակաշվիլին։

Նա նշել է նաև, որ Վրաստանում հեկերի կառուցումը պարբերական բնույթ կկրի, քանի որ դա կարևոր է երկրի տնտեսության զարգացման համար։ Մասնավորապես՝ երկու ամսից Վրաստանում կմենկարկի Նամախվանիի հեկի շինարարությունը, որի հզորությունը երկու անգամ գերազանցում Նեսկրայի հզորությանը։ Սաակաշվիլին համոզմունք է հայտնել, որ Վրաստանը, ի տարբերություն եվրոպական երկրների, այլևս երբևէ էներգետիկ կախվածության մեջ չի լինի Ռուսաստանից։

Մինչ 2012թ. վերջ Վրաստանում կսկսվեն ևս 10 հեկի շինաշխատանքները։ Ներկայում Վրաստանում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանին, ընթանում է երեք բարձրավոլտ էլեկտրագծերի շինարարությունը։

Մեկնաբանել