EFSF-ն €3 մլրդ-ի 7-ամյա պարտատոմսեր է տեղաբաշխել

Պարտատոմսերի մարումը ծրագրված է 2019թ. մայիսին, ասված է հիմնադրամի պաշտոնական հայտարարության մեջ։ Թողարկման տոկոսադրույքը կազմել է տարեկան 2,654%։ Հայտարարության մեջ նշվում է պարտատոմսերի բարձր պահանջարկի մասին, այդ թվում՝ ասիացի ներդրողների կողմից։   

Պարտատոմսերի թողարկման գործակալ է դարձել գերմանական Deutsche Finanzagentur-ը, կազմակերպիչներն են Morgan Stanley, Natixis, HSBC բանկերը։

Հիմնադրամը մտադիր է ստացված միջոցներն ուղղել Հունաստանի և Պորտուգալիայի օգնությանը։

Հիշեցնենք, EFSF-ն ստեղծվել է 2010թ. մայիսին՝ եվրոգոտու պետություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Հիմնադրամի միջոցների ընդհանուր ծավալը €440 մլրդ է։