Ֆրանսիայի Առաջին տիկինը` «բուրունդու՞կ»

Ֆրանսիայի Առաջին տիկին Կարլա Բրունիի հայտնվելը ընտրատեղամասում, որտեղ նա մասնակցում էր Ֆրանսիայի նախագահի ընտրություններին, նույնքան շատ է քննարկվում, որքան նրա ամուսնու` Նիկոլա Սարկոզիի պարտությունը ընտրությունների առաջին փուլում: Շատերը նշում են, որ Բրունին պարզապես անճանաչելի է դարձել:

Ինչպես գրում է Daily Mail օրաթերթը, «պլաստիկ վիրահատություններն ու բոտոքսը Կարլային անճանաչելի են դարձրել. նա այլևս այն բարետես և շքեղ երիտասարդ կինը չէ, որին բոլորը ճանաչում էին մինչև նրա ամուսնությունը»:

Ավելին` 44-ամյա Բրունիին արդեն համեմատում են Ջոսելին Վիլդենշտեյնի հետ, որն ամբողջ աշխարհի համար վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարող է պլաստիկ վիրահատությունների չարաշահումը այլանդակել մարդուն: Իսկ այս տարվա հունվարին ամերիկացի առաջատար մաշկաբաններից մեկը հայտարարել էր, որ Սարկոզիի կինը բոտոքսի պատճառով «բուրունդուկի» է նման: Մաշկաբանի խոսքով` «բազմաթիվ հայտնի դեմքեր միանման տեսք ունեն. բոլորին բնորոշ են հաստ շուրթերն ու կատվի աչքերը»: