Չինացիները YouTube-ին դատի են տալիս

Չինացիները հայտարարել են YouTube-ի կողմից իրենց հասցված $308 մլն-ի վնասի մասին, հաղորդում է Agence France-Presse-ը։ Այն, թե ներկայացրել է չինական կողմը հայց, թե միայն մտադիր է ներկայացնել, գործակալությունը չի պարզաբանում։

Հոնգ Կոնգի կինոարդյունաբերության ասոցիացիան YouTube-ին մեղադրել է այն բանից հետո, երբ հայտնաբերել է, որ ավելի քան 500 հոնգկոնգյան ֆիլմի անլեգալ տեսահոլովակ է ներբեռնվել YouTube, այդ թվում՝ թարմ ժապավեններ։ Ասոցիացիայի հավաստմամբ՝ ընդհանուր առմամբ հոլովակները դիտվել են ավելի քան 40 մլն անգամ։

Ասոցիացիայի նախագահ Բրայան Չանը հայտարարել է, որ եթե հեղինակային իրավունքների խախտումը շարունակվի, ապա դա կվախեցնի կինոարտադրության մեջ ներդրումներ կատարող գործարարներին, ինչպես նաև բացասաբար կանդրադառնա հոնգկոնգյան ֆիլների որակի և քանակի վրա։

Մեկնաբանել