Կպարգևատրվեն արվեստի լավագույն քննադատները

Մրցույթի նպատակն է նպաստել Հայաստանում ժամանակակից արվեստի քննադատության զարգացմանը, խրախուսել երիտասարդ արվեստի քննադատներին և նրանց ներկայացնող հրատարակիչներին. նշվում է Մշակույթի նախարարության պաշտոնական կայքում:

«Գարեգին Հովսեփյան. տարվա լավագույն արվեստի քննադատական հոդված» հանրապետական մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայկական տպագիր կամ էլեկտրոնային մամուլում 2012 թ. լույս տեսած արվեստի քննադատական հոդվածներ:

Սահմանվում են հետևյալ մրցանակները`

  • Գլխավոր մրցանակ` 200 000 դրամ,
  • Երկրորդ մրցանակ` 100 000 դրամ,
  • Երրորդ մրցանակ` 100 000 դրամ (3-րդ մրցանակը սահմանված է առաջին մրցանակ ստացող հոդվածի հրատարակչի համար):

Մեկնաբանել