Աթենքը հրաժարվել է Հռոմից ինքնաթիռ գնել

Պաշտոնական Աթենքը բյուջետային խնայողության նպատակով հրաժարվել է Իտալիայից €58 մլն-ի չորս C-27 ռազմական ինքնաթիռի գնման պայմանագրից։

Այս որոշումն ընդունվել է երեկ երեկոյան՝ Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսի նախագահության ներքո Պաշտպանության և արտաքին գործերի հարցերով կառավարական խորհրդի նիստի ընթացքում։ 

2007թ. իտալական Alenia-ի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ Հունաստանը պատվիրված տասներկու С-27-ից ստացել է արդեն ութը, որոնցից սակայն միայն մեկն է տեխնիկապես պատրաստ թռիչքներ իրականացնելու։ Աթենքը չորս նոր ինքնաթիռի փոխարեն իտալացիներին առաջարկել է մատակարարել մյուս յոթ օդանավերի չբավարարող պահեստամասերը։ Փորձագետների կարծիքով՝ այս ճանապարհով հույները մոտ €58 մլն կխնայեն։    

Նշենք, որ ավելի վաղ Հունաստանն իր վարկատուներին՝  Եվրամիությանը և Արժույթի միջազգային հիմնադրամին, խոստացել էր պետական ծախսերի կրճատման ծրագրի շրջանակում չեղյալ հայտարարել նաև Alenia-ի հետ կնքած պայմանագիրը։