«Կարտ խաղացողները» և «Ճիչ»` ամենաեկամտաբեր աճուրդը

Sotheby’s մտադիր է աշխատել նվազագույնը $1/4 մլրդ: Աճուրդի մարգարիտն է նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչ» շարքի նկարներից մեկը: Շրջանակի վրա կա հեղինակի ստորագրությունը: Նախնական գինը $80մլն է: Նկարը պատկանում է մի գործարարի, ում հայրը Մունկի ընկերներից էր և նախատեսում էր ներդրումներ կատարել նկարչի թանգարանը ստեղծելու նպատակով:

Christie’s-ի աշխատակիցները պատրաստել են իմպրեսիոնիստների աշխատանքների հարուստ հավաքածու` այդ թվում, Պոլ Սեզանի «Կարտ խաղացողները» շարքից մի կտավ, որ հանրության չի ներկայացվել 20-րդ դարի կեսերից: Տասնյակ տարիներ այն պահվել է անհատական հավաքածուում, և նրա գոյության մասին չէին կասկածում նույնիսկ ոլորտի գիտակները, մինչև որ սեփականատերն ինքը չի կամեցել բաժանվել դրանից: Հիմա այս ջրանկարն արժե շուրջ $20մլն:

Մեկնաբանել