Երևանում հանդես կգա դաշնակահարուհի Սիմոնե Դիներսթինը

Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 2-ին ելույթ կունենա ամերիկացի հայտնի դաշնակահարուհի, IMG Artists և Sony Classical Artists անդամ, Astral Artist National Auditions և Classical Recording Foundation-ի կրկնակի մրցանակակիր Սիմոնե Դիներսթինը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ`գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի  գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են  Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբից: Համերգային ծրագրում Մոցարտի ստեղծագործություններն են: