Կառլսենն ու Արոնյանը շարունակում են գլխավորել ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը

Այսօր ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների նոր վարկանիշային աղյուսակը: Այն շարունակում է գլխավորել Նորվեգիայի ներկայացուցիչ Մագնուս Կառլսենը` 2835 միավոր: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը (2825) երկրորդն է: Նախորդ ամսվա համեմատ Լևոնը 5 միավորով մոտեցել Մագնուսին և արդեն 10 միավորով է զիջում նրան: Լավագույն եռյակը եզրափակում է ռուս Վլադիմիր Կրամնիկը` 2802 միավոր:

Հայաստանի 2-րդ ուժեղագույն շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը 2 միավոր է կորցրել և 2698 միավորով զբաղեցնում է 47-րդ տեղը: Սերգեյին ընդհուպ մոտեցել է Վլադիմիր Հակոբյանը (2697), ով նախորդ հրապարակման համեմատ 13 միավոր է ավելացրել իր հաշվին և զբաղեցնում է 49-րդ տեղը:

Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը նույնպես լավագույն հարյուրյակում են: Գաբրիելը 71-րդն է` 2679 միավոր, Տիգրանն 2657 միավորով հանգրվանել է է 94-րդ տեղում:

1.Մագնուս Կառլսեն` 2835 մ. (Նորվեգիա)

2.Լևոն Արոնյան` 2825 մ. (Հայաստան)

3.Վլադիմիր Կրամնիկ` 2801 մ. (Ռուսաստան)

4.Վիշվանաթհան Անանդ` 2791 մ. (Հնդկաստան)

5.Թեմուր Ռաջաբով` 2784 մ. (Ադրբեջան)

6.Սերգեյ Կարյակին` 2779 մ. (Ռուսաստան)

7.Հիկարու Նակամուրա` 2775 մ. (ԱՄՆ)

8. Ֆաբիանո Կարաունա` 2770 մ. (Իտալիա)

9.Ալեքսանդր Մորոզևիչ` 2769 մ. (Ռուսաստան)

10.Վասիլի Իվանչուկ` 2764 մ. (Ուկրաինա)

47.Սերգեյ Մովսեսյան` 2698 մ. (Հայաստան)

49.Վլադիմիր Հակոբյան` 2697 մ. (Հայաստան)

71.Գաբրիել Սարգսյան` 2679 մ. (Հայաստան)

94.Տիգրան Պետրոսյան` 2657 մ. (Հայաստան)

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել