Մեծ Բրիտանիան մարդու իրավունքները խախտողների առջև կփակի իր դռները

«Արգելքը, ընդհանուր առմամբ, կտարածվի անձանց վրա, որոնց վերաբերյալ առկա են մարդու իրավունքների խախտումներին մասնակցության մասին անկախ և արժանահավատ տեղեկություններ», -ասված է զեկույցում։

Այս միջոցառումները հնարավորություն կտան սահմանափակել Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների մուտքը Մեծ Բրիտանիա։

Զեկույցում այն երկրներին, որտեղ մարդու իրավունքների վիճակը մտահոգության են առաջացանում, առանձին գլուխներ են նվիրված։

Ներկայում այս արգելքը կգործի միայն այն դեպքում, եթե տվյալ անձը վտանգ է ներկայացնում Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը։ Բրիտանական The Daily Telegraph պարբերականի հաղորդմամբ՝ մինչ այժմ Միացյալ Թագավորության միգրացիոն օրենսդրության մեջ մարդու իրավունքների խախտման վերաբերյալնորմեր չեն եղել։

Նախաձեռնության հեղինակները Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգը և արտգործնախարարության մի շարք աշխատակիցներ են։ Ուշագրավ է, որ Քլեգը դեռ անցած տարի հայտարարել էր, թե Մեծ Բրիտանիան մարդու իրավունքների պաշտպանության և պայքարի հարցում համաշխարհային առաջատարն է։

Մեկնաբանել