Հայ Յեղափոխական Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի համոզմամբ Դաշնակցությունը կարող է կրկնապատկել պատգամավորական մանդատների թիվը:
Նորմալ քարոզարշավ է. Վահան Հովհաննիսյան
Post navigation
Posted in:
Հայ Յեղափոխական Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի համոզմամբ Դաշնակցությունը կարող է կրկնապատկել պատգամավորական մանդատների թիվը:
Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը սպառնալիքներ շատ կան, դրանք գալիս են մի քանի տարբեր երկրներից։ Այս մասին մայիսի 29-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը։ Ճշտող հարցին, թե ՀԱՊԿ կազմում կան այդպիսի երկրներ, Գրիգորյանը նշեց․ «Չեմ մեկնաբանելու»։ Արտաքին հետախուզության պետը չմեկնաբանեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀԱՊԿ առնվազն 2 երկիր մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը Թե ի՞նչ քայլեր են արվում Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու համար, Գրիգորյանն ասաց․ «Այդ վտանգները չեզոքացնելու համար ՀՀ անվտանգության ոլորտում կատարվում են բարեփոխումներ։ Մեր գործունեության առաջնահերթություններով որոշվել են այն արտաքին վտանգների ուղղությունները, ինչպես նաև պետության զարգացման համար այն կարևոր հետախուզական […]
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հանդիպել է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Տելեգրամյան ալիքներից մեկով այսօր տեղեկություն է տարածվել, թե իբր տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը, և Ծառուկյանը մերժել է Սրբազանի խնդրանքը՝ միանալ շարժմանը, բերելով ինչ-որ պատճառաբանություններ։ Պաշտոնապես պետք է արձանագրեմ, որ բացառությամբ այդ «տեղեկատվության» առաջին մասի, մնացածը հորինվածք է և չի համապատասխանում իրականությանը։ Գագիկ Ծառուկյանն իրոք Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը, ընտանեկան միջավայրում՝ ընթրիքի սեղանի շուրջ»,- գրել է նա։ Տոնոյանի խոսքով՝ հանդիպմանը քաղաքական հարցեր չեն քննարկվել․ «Ինչպես հայտնի […]
Եթե եկեղեցին մտնում է քաղաքականություն, քաղաքականությունն էլ մտնում է եկեղեցի, նշում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում՝ անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ տեղի ունեցած միջադեպին: Նրա խոսքով՝ այս շարժման նպատակը Հայաստանը Ռուսաստանի ծիրում թողնելն է, ինչը բխում է Մոսկվայի ու Բաքվի շահերից:
Իրանում սպասվող նախագահական ընտրություններն էապես չեն փոխի Իրանի որդեգրած քաղաքականությունը, նշում է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Իսկանդարյանը անդրադառնում է «Հյուսիս-հարավ» միջազգային միջանցքի թեմային՝ ընդգծելով այդ գործում Հնդկաստանի, Իրանի և Հայաստանի ընդհանուր շահերը։ Իսկանդարյանը հակադրում է չինական «Մետաքսի ճանապարհը» «Հյուսիս-հարավին»՝ համարելով, որ ներկայում ԱՄՆ-ին նույնպես ձեռնտու է վերջին նախագիծը՝ չինական նախաձեռնության փոխարեն։ Իսկանդարյանը դրանով է պայմանավորում Միացյալ Նահանգների մեղմ քաղաքականությունը Չաբահար նավահանգստի հարցում։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ Ռոբերտ Բրիգերը քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ «Մայիսի 29-ին Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը»,- ասված է հաղորդագրությունում։ Պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Իշխանությունը, որը երկրում ունի վստահության լուրջ խնդիր, հարվածում է եկեղեցուն, նշում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում՝ անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ տեղի ունեցած միջադեպին: Նրա խոսքով՝ սա հայկական պետականության ինքնության վտանգավոր փոփոխություն է, որն իրականացնում է իշխանությունը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ամենայն հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր իրավապահների կողմից խոչընդոտելու դեպքին։ «Պետք է արձանագրենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող շարժումը նախորդ օրը պետական արարողակարգային միջոցառումները խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, և երբ երեկ Վեհափառ հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափառ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակադրմամբ։ Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառման տարածք։ Խնդիրը որևէ շարժման մասնակցելու կամ չմասնակցելու […]