Սահմանվել են թանկարժեք մետաղների գները

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան»  գործակալության կողմից  ապրիլի 30-ից մինչև մայիսի 6-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների 1 գ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, ոսկու  գնման գին է սահմանվել 19084.76 դրամը (-33.98), բացթողնման գին` 20744.30 (-36.94), արծաթի գնման գին` 359.10 (-7.73), բացթողնման` 390.33 (-8.4), պլատինի համար, համապատասխանաբար, 18088.64 (-234.99) և 19661.57 դրամ(-255.42), պալադիումի` 7759.50 (+151.76) և      8434.24 դրամ (+164.96):