S&P-ն բարձրացրել է Հունաստանի վարկանիշը

Գործակալությունը զգուշացնում է, որ եվրոգոտու ռեցեսիան և մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, հնարավոր է, բարդացնեն պետպարտքի հետագա կրճատման համար անհրաժեշտ հարկաբյուջետային կարգավորման գործընթացը։

Ավելի վաղ՝ մարտի կեսին, S&P-ն հաղորդել էր Հունաստանի վարկանիշի հնարավոր բարձրացման մասին՝ մասնավոր ներդրողների կողմից պարտքի կեսի մարման կապակցությամբ։ Դրանից մեկ շաբաթ առաջ Աթենքը կարողացել էր բանկիրների հետ համաձայնություն ձեռք բերել ավելի վաղ թողարկված պարտատոմսերը նոր և մարման ավելի երկար ժամկետ ունեցող պարտատոմսերով փոխանակելու շուրջ։ Արդյունքում՝ Հունաստանին հաջողվել է €350 մլրդ-ի պարտքը նվազեցնել մինչև €107 մլրդ-ի։

Մասնավոր ներդրողների կողմից պարտքի դուրսգրումը հիմնական պայմաններից մեկն էր, որի դիմաց Եվրամիությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ էին Աթենքին €130 մլրդ-ի ֆինանսական օգնություն տրամադրել։ Մարտի 20-ին Հունաստանը ստացել է առաջին տրանշը՝ €7,5 մլրդ։ Սակայն մարտի 30-ին երկրի վարչապետ Լուկաս Պապադիմոսը հայտարարել էր, որ հնարավոր է՝ ֆինանսական աջակցության երրորդ փաթեթն անհրաժեշտ լինի։

Մեկնաբանել