Ամենախիստ գրաքննությունն Էրիթրեայում է

Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Էրիթրեան, Հյուսիսային Կորեան և Սիրիան։

Զեկույցում նշված է, որ արևելաաֆրիկյան Էրիթրեայի իշխանությունները «օտարերկրյա լրատվամիջոցներին թույլ չեն տալիս մուտք գործել երկիր և բռնապետական վերահսկողություն են սահմանում երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման նկատմամբ»։ Տեղեկատվության նախարարությունը վերահսկում է ռեպորտաժների «յուրաքանչյուր դետալը»։

Հյուսիսային Կորեան, որին «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ն 2006թ. աշխարհի ամենախիստ գրաքննությամբ երկիր էր ճանաչել, շարունակում է մնալ «ծայրահեղ գաղտնի վայր», որտեղ գրեթե բոլոր ներքին նորությունները հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։ Այդուհանդերձ, ամերիկյան Associated Press գործակալությունն այս տարի Փհենյանում բացել է իր մամուլի գրասենյակը, իսկ ճապոնացի լրագրողներից մեկն աշխատում է երկրում ու լուսաբանում նրա բնակիչների կյանքը։

Գրաքննությունը Սիրիայում և Իրանում (որը ցուցակում չորրորդն է) վերջին ժանականերս խստացվել է՝ կապված քաղաքական անկայունության հետ, նշված է զեկույցում։ 2006թ. Սիրիան «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի ցուցակում իներորդն է եղել։

Ցուցակի հինգերորդ հորիզոնականում Հասարակածային Գվինեան է։ Նրան հաջորդում են Ուզբեկստանը, Մյանմարը, Սաուդյան Արաբիան և Կուբան։ Տասներորդ տեղում Բելառուսն է։

Մեկնաբանել