«Բանկի կողմից այս հարցը դեռ չի մշակվում, և 2012թ. դրա քննարկումը վաղաժամ է։ Այս տարվա մեր գլխավոր խնդիրը գնաճի դեմ պայքարն է և նրա այն մակարդակի ապահովումը, որը սահամանվել է տնտեսության զարգացման հիմնական ուղղությունների և դրամավարակային քաղաքականության կողմից։ Այն ժամանակաշրջանում, երբ գնաճը բավական բարձր է, այլ հարցերի ուղղությամբ կենտրոնանալը ճիշտ չի լինի։ Բացի այդ՝ այս տարի դենմոինացիայի խիստ անհրաժեշտությոն չկա», -ասել է Երմակովան։
Ըստ նրա՝ 2013թ. հնարավոր կլինի քննարկել դենոմինացիայի հնարավորությունը՝ բնակչության եկամտի մեծացման և արտադրության աճի կանխատեսման պայմաններում։ Երմակովան՝ մյուս կողմից՝ նշել է, թե դենոմինացիայից տնտեսական առանձնահատուկ էֆեկտ պետք չէ ակնկալել։
-
Հայաստանի զինված ուժերում զորավարժություն է անցկացվում
Հայաստանի զինված ուժերում մայիսի 14-ին մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունից նշում են, որ զորավարժության շրջանակում անցկացվելու են մարտավարական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ, ավտոմատ կառավարման համակարգերի ու արդի տեխնոլոգիաներով հագեցած վարժասարքերի կիրառմամբ: «Զորավարժության նպատակներ են՝ ստուգել զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական իրականացումը, ուսումնասիրել զորավարժությանն ընդգրկված ուժերի, միջոցների ու կառավարման մարմինների մարտական (կառավարչական) հնարավորությունները, ուժեղացման ուժերի և միջոցների տարաբնույթ կիրառման հնարավորությունները, բարձրացնել ռազմական կառավարման մարմիններում ստեղծվող աշխատանքային խմբերի, միավորումների, զորամասերի ու ստորաբաժանումների շտաբների ներդաշնակման մակարդակը, սպաների գործնական հմտությունները՝ մարտական գործողությունների նախապատրաստման, վարման ընթացքում, դաշտային վարժվածության մակարդակը, զարգացնել անձնակազմի բարոյահոգեբանական հատկանիշները, ֆիզիկական դիմացկունությունը, զորային ընկերության […]
-
Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) ֆինանսավորման աղբյուրների ու ծախսերի շուրջ սկանդալը չի ավարտվում։ Մարտի 7-ին ՍիվիլՆեթն իր գործընկեր OCCRP-ի հետ հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ 2022-ին ՔՊ-ին նվիրատվություն կատարած անձինք անտեղյակ են իրենց նվիրատվություններից, մի քանիսն էլ օրենքով սահմանված չափից ավելի նվիրատվություն էին կատարել կուսակցությանը։ Պարզվում է՝ աուդիտորական «Թրասթ աուդիտ» կազմակերպությունը բացասական գնահատական է տվել ՔՊ-ի 2022-ի տարեկան հաշվետվությանը՝ համարելով, որ այն ճշմարիտ չի արտացոլում կուսակցության ֆինանսավորման աղբյուրների, ծախսերի, գույքի, պարտավորությունների մասին տվյալները։ Ի՞նչ է հայտնաբերել աուդիտորական կազմակերպությունը «Թրասթ աուդիտ»-ը կուսակցության տարեկան հաշվետվությունը անարժանահավատ համարելու հիմքում մի քանի փաստ է դրել. Կուսակցությունների ընթացիկ ֆինանսավորման ստուգումների գործընթացը դրված է կոռուպցիայի կանխարգելման […]
-
Ադրբեջանում քննարկում են Փաշինյանի մասնակցության հնարավորությունը Բաքվի գագաթնաժողովին
Ադրբեջանում քննարկում են Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, քննարկում խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր՝ չբացառելով Նիկոլ Փաշինյանի մասնակցության հնարավորությունը նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP-29 գագաթնաժողովին։
-
«Նա Կրեմլի գործակալ է»․ ինչպես են թիրախավորվում իշխանությանը ոչ հաճո
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում ներկայացնում է ֆեյսբուքյան տասնյակ էջեր, որոնք ակնհայտ հակաքարոզչություն ու դավադրապաշտական թեզեր են տարածում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և դրա առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ։ Այդ էջերը ծախսում են հազարավոր դոլարներ բովանդակությունը տարածելու համար։
-
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիսիան Պօղոսեանն ազատվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: Պօղոսեանը զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2022-ի հունվարից։ Սիսիան Պօղոսեանը ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի կանադահայ մասնագետ էր։ 2023-ի հունիսին Սիսիան Պօղոսեանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին, որը ներկայացնում ենք ստորև․
-
«Պաշտոնները լքած դասալիքներ»․ արտգործնախարարն արձագանքել է նախկին դիվանագետներին
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով սահմանագծումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա անելու վերաբերյալ նախկին դիվանագետների քննադատությանը, հայտարարել է․ «Այդ մարդիկ շարունակում են ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը»։ «Ձեր նշած փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը այն օրերին, երբ ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում ռազմական ագրեսիա։ Այս փաստի հիշատակումից հետո այդ մարդկանց և իրենց դիրքորոշումների նկատմամբ որևէ կաթիլ լրջություն չեմ կարող ունենալ։ Սա ամենամեղմ գնահատականն է, որ ես ինձ կարող եմ թույլ տալ հնչեցնել, բայց իրականությունն ավելի վատ է։ Ականահարելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը՝ այդ մարդիկ շարունակում են, […]
-
Դաունի համախտանիշ. Սարգիս Նալբանդյանի պատմությունը
Տասնվեցամյա Սարգիսը Մարո Ավետիսյանի երկրորդ երեխան է: Սարգիսը քրոջ ծնվելուց տասնմեկ տարի անց է ծնվել՝ Դաունի համախտանիշով: Սիրում է նկարել, գրել, խաղում է թատրոնում, հաճախում քոլեջ և կարատեի պարապմունքների: Այցելում է նաև «Լուսէ» վերականգնողական կենտրոն: ՍիվիլՆեթը մեկ օր անցկացրել է Սարգիսի հետ, դժվարությունների ու հաջողությունների մասին զրուցել նրա և մոր՝ Մարո Ավետիսյանի հետ:
-
Ցուցարարների ուղղությամբ բեռնատարը վարած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեն պարզել է «Կամազ»-ի վարորդի ինքնությունը, որը մայիսի 9-ին մեքենան վարել էր Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ։ Խուլիգանության մեջ մեղադրվող վարորդն Արարատի մարզի 40-ամյա բնակիչ է: Նրան մեղադրանք է ներկայացվել, որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: «Վարորդը, ի սկզբանե տեղյակ լինելով Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի մասին, մայիսի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, գտնվելով ոչ սթափ վիճակում, իրեն պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Իտալիայի փողոցով դեպի Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատված, այնուհետև չենթարկվելով արգելող ճանապարհային նշանի պահանջին՝ հակառակ ուղղությունից դուրս էր եկել Վազգեն Սարգսյան փողոցի միակողմանի երթևեկելի գոտի, շրջանցել ոստիկանության ծառայողներին […]