«Բարգավաճ Հայաստան» կուսակցության երևանյան վերջին հանդիպումը կայացավ անձրևի տակ:
Արդեն ամեն ինչ ասվել է. Վ. Օսկանյան
Post navigation
Posted in:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության երևանյան վերջին հանդիպումը կայացավ անձրևի տակ:
Կառավարությունը հանրային գերակա շահ ճանաչեց Կապանի ֆուտբոլային մարզադաշտը՝ նպատակ ունենալով ներդրումներ կատարել այնտեղ ու մարզադաշտի հիման վրա և շրջակայքում մարզահամալիր հիմնել։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հունիսի 6-ի նիստում։ Մարզադաշտի տարածքը շուրջ երկու հեկտար է: Ընդ որում, շենք-շինությունները պատկանում են մեկ անձի, հողամասը վարձակալության է հանձնված մեկ այլ անձի։ Այժմ կառավարությունը մինչև հոկտեմբերի 1-ը պատրաստվում է այն դարձնել լիովին պետական գույք։ «Մարզադաշտի առկա ենթակառուցվածքները (հանդիսասրահ, հանդերձարաններ, սանհանգույցներ և այլն) ունեն կապիտալ վերանորոգման կարիք, ինչի արդյունքում հնարավոր չէ մարզադաշտում իրականացնել միջազգային չափորոշիչներին բավարարող ինչպես տարաբնույթ սպորտային, այնպես էլ բացօթյա մշակութային միջոցառումներ»,- նշված է կառավարության որոշման հիմնավորումներում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կապանի «Գանձասար» […]
OC Media Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է խորհրդարան ներկայացնել քուիր մարդկանց ((«Քուիր» եզրույթը վերաբերում է LGBTQ+ մարդկանց)) դեմ ուղղված օրենսդրական փաթեթ, որը կարգելի քուիր «քարոզչությունը», գենդերային ինքնության հաստատման նպատակով բժշկական միջամտությունը և կկանխի այս համայնքի ներկայացուցիչ զույգերին կամ մարդկանց երեխաներ որդեգրել: Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին երեքշաբթի հայտարարել է, որ օրենսդրական փաթեթը բաղկացած կլինի մեկ «հիմնական» և 18 այլ հարակից օրենքի նախագծերից։ Պապուաշվիլին ասել է, որ փաթեթը կկենտրոնանա ութ հիմնական կետի վրա, այդ թվում՝ նույնասեռ ամուսնությունները, քուիր մարդկանց կողմից երեխա որդեգրելը, սեռը հաստատող վիրահատություններն օրենքով արգելելը, սեռերի օրենքով ճանաչումն արգելելը և մամուլում, կրթական հաստատություններում, հավաքների, բողոքի […]
Լիտվան 100 հազար եվրո հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար։ Այս մասին նշված է Լիտվայի կառավարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Լիտվա-Հայաստան համերաշխությունը՝ գործողության մեջ։ Լիտվայի կառավարությունը հաստատել է 100 000 եվրոյի մարդասիրական օգնությունը Հայաստանին, որը տուժել է վերջին ավերիչ ջրհեղեղներից»,- նշված է գրառման մեջ։ Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ, առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։
Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck Ապրիլի 22-ին Փարիզից Երևան ժամանելուց հետո ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելվեց։ Ի պատասխան՝ Նիկոլյանը հայտարարեց անժամկետ հացադուլ «Զվարթնոց» օդանավակայանում՝ պահանջելով իր մուտքի արգելքի վերաբերյալ պաշտոնական բացատրություն։ 41-օրյա հացադուլից հետո հունիսի 2-ին նա վերադարձավ Փարիզ։ Լեո Նիկոլյանը պարբերաբար հայտնվում է հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների էջերում։ #CivilNetCheck-ը ուսումնասիրել է նրա գործունեությունը Հայաստանում ու Ֆրանսիայում։ Ինչ է հայտնի Նիկոլյանի մասին Նիկոլյանը ծնունդով Լիբանանից է ու Ֆրանսիայում լիբանանցիներին համակարգող խորհրդի հիմնադիրն է։ Նա լուսաբանել է Արցախյան առաջին պատերազմը ֆրանսիական լրատվամիջոցների համար ու France Télévisions-ի թղթակիցն էր։ Այժմ նա ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ցանցերում, սակայն հեղինակավոր լրատվամիջոցների հետ համագործակցությունը […]
Իրանում ավարտվել է նախագահի թեկնածության հայտ ներկայացրած գործիչների գրանցման գործընթացը․ գրանցվել է 80 անձ։ Մինչև Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը կհաստատի նրանց թեկնածությունը, ՍիվիլՆեթն ուսումնասիրել է ցանկն ու առանձնացրել առավել ազդեցիկներին։
Հայկական մշակույթը ձևավորել է տղամարդու որոշակի կերպար՝ ամուր, հուզականությունը զսպող, միշտ չոր աչքերով հերոսի։ Սակայն հեկեկալն ունի իր կարևոր դերը, և զարմանալի չէ, որ մենք բնազդորեն հակված ենք հուզվել և արտասվել։ Այս հաղորդումը նրա մասին է, թե ինչ է տալիս հուզվելը և ինչպես վերաբերվել տղայի հուզականությանը։
Գևորգ Թոսունյան, #CivilNetCheck Հունիսի 3-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բեմահարթակից ներկայացրեց, իր խոսքով, «շատ հետաքրքիր հայորդիներ» Artur brothers-ին՝ Արտակին և Արթուրին։ «Մեր շատ սիրելի բարեկամները, ընկերները՝ Քենիայից։ Շատ հետաքրքիր հայորդիներ են, սրտով նվիրված, կյանքով։ Արտակը հինգ զավակ ունի, Արթուրը՝ ութ»,- նշեց սրբազանը։ Գալստանյանը շատ չխոսեց եղբայրների մասին։ CivilNetCheck-ը փորձեց պարզել, թե ինչով են հայտնի այս «հետաքրքիր հայորդիները»։ Եղբայրները բավականին հայտնի են, սակայն, սկանդալային պատմություններով Քենիայում և Մալդիվներում։ Հունիսի 3-ին բեմ էին բարձրացել նրանցից Արթուր ու Արտակ Սարգսյանները։ «Արթուր եղբայրները», սակայն, վեցն են, նրանցից ամենահայտնիները Արթուր Մարգարյանն ու Արթուր Սարգսյանն են։ Հենց նրանց պատվին են եղբայրները ստացել «Artur brothers» մականունը։ Քենիայից՝ Մալդիվներ […]