Benetton-ը խոստացել է այլևս չoգտագործել պատկերներ, որոնք կարող են վիրավորել հավատացյալներին: Ընկերությունը նաև նշել է, որ պիտի գումար փոխանցի Վատիկանին՝ բարեգործական նպատակով. գումարի չափը չի նշվում:
Հիշեցնենք, որ հոգևոր առաջնորդների համբույրի պատկերն ստացված էր համակցման միջոցով և «Ոչ ատելությանը» գովազդային արշավի մի մասն էր: Benetton-ն անմիջապես իր կայքից հանել էր այդ նկարը, երբ Վատիկանը կտրուկ քննադատության էր ենթարկել ընկերությանը դրա համար` նկարը համարելով պրովոկացիա:
Նշենք, որ այս արշավի ընթացքում Benetton-ը ներկայացրել էր համբուրվող մի շարք այլ «ավանդական հակառակորդների». այդ թվում` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասին: